Չավին նշել է սխալը, որը թույլ է տվել «Բարսելոնան» մարզելիս

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին գնահատել է կատալոնական ակումբում իր աշխատանքի ժամանակահատվածը (2021-2024 թթ.)։

«Ես ընդունում եմ, որ թույլ եմ տվել կառավարման որոշ սխալներ։ Բուսկետսի հեռանալը ստիպեց մեզ վերանայել թիմի խաղաոճը։ Ես նախընտրում էի կիսապաշտպանությունում խաղալ երեք հարձակողական ֆուտբոլիստների հետ, բայց դա միշտ չէ, որ լավագույն տարբերակն էր։

Այնուամենայնիվ, եթե նայեք իմ պատմությանը, և ես ներառում եմ իմ մարզչական շտաբը, դա շատ դրական է։ Ակումբը ապրում էր իր պատմության ամենավատ ժամանակաշրջաններից մեկը, գուցե նույնիսկ ավելի վատ, քան հազարամյակի սկզբին։

Սպասելիքները շատ մեծ էին «Բարսելոնայում» իմ պատմության պատճառով։ Հավանաբար, երբեմն ակումբի հետ իմ խորը զգացմունքային կապը վիրավորում էր ինձ, երբեմն՝ չափից դուրս էմոցիոնալ, բայց այս փորձը իսկական դաս էր ինձ համար»,- ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Չավիի գլխավորությամբ «բլաուգրանաները» նվաճեցին Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը։