«Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավին խոսել է այն մասին, որ իր կարիերայի ընթացքում երբեք չի նվաճել «Ոսկե գնդակը»։
«Ես ինձ ավելի լավ ֆուտբոլիստ չեմ համարում, քան Մեսսիին կամ Կրիշտիանու Ռոնալդուին։ Խաղի ստեղծողը ես էի, բայց հանդիպումների ելքը ինքս որոշելու հնարավորություն չունեի։ Ես հպարտ եմ, որ երեք անգամ զբաղեցրել եմ երրորդ տեղը քվեարկության ժամանակ»,- ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Չավին 3 անգամ անընդմեջ (2009-ից 2011 թվականներին) «Ոսկե գնդակի» համար քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Իր կարիերայի ընթացքում Մեսսին ութ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին», իսկ Ռոնալդուն՝ հինգ անգամ։