«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին խոսել է մարզչական կարիերան վերսկսելու հնարավորության մասին։
«Այս պահին ես կոնկրետ առաջարկներ չունեմ, բաց եմ առաջարկների համար։ Հետաքրքիր նախագիծ եմ փնտրում, գավաթներ նվաճելու հավակնություններ ունեմ։ Սա է հիմնական նպատակը։ Ես կքննարկեմ տարբեր առաջարկներ»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Չավին հեռացվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա մարզել է «Բլաուգրանան» 2021-ից 2024 թվականներին