Սաուդյան Արաբիայում զարմացած են Վինիսիուսի՝ «Ռեալում» մնալու ցանկությամբ

Սաուդյան Արաբիան զարմացած է Վինիսիուսի՝ Մադրիդի «Ռեալում» մնալու և մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկությամբ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի «Ատլետիկոյի» հետ խաղից հետո բրազիլացին ասել էր, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել մադրիդյան թիմի հետ։

«Սաուդյան լիգայի հավաքագրման հանձնաժողովը զարմացած է Վինիսիուսի հայտարարություններից»,- Սաուդյան լիգայի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում 365scores-ը։

Նա նաև նշել է, որ ֆուտբոլիստի հայտարարությունը բարդացնում է իր ձեռքբերման իրավիճակը, սակայն 2025 թվականի ամռանը տեղի ակումբները կարող են կրկին փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին։