Ռուբեն Ամորիմ․ «Մենք պետք է հաղթահարենք «Արսենալի» հետ հանդիպումը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «Արսենալի» հետ ԱՊԼ-ի առաջիկա խաղից առաջ։

«Մենք պետք է հաղթահարենք կիրակի օրը կայանալիք խաղը։ Եվրոպա Լիգայի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղում թիմը շատ հոգնած էր վերջին 20 րոպեներին։ Յուրաքանչյուր ոք, ով մարզվում է, կարող է խաղալ «Արսենալի» դեմ։

Դիալոն բացակայում է մրցաշրջանի մնացած հատվածում։ Ես դեռ հույս ունեմ, որ նա ավելի շուտ կվերադառնա, բայց կտեսնենք։ Մայնուն կարող է վերադառնալ ավելի վաղ, իսկ Մագուայրի հետ պետք է զգույշ լինել»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի մարտի 9-ին Երևանի ժամանակով 20։30-ին։