Ռոմելու Լուկակու․ ««Ինտերում» ես 101 կիլոգրամ էի»

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է իր քաշի մասին, որը հաճախ քննարկման թեմա է դառնում։

««Ինտերում» ես 101 կիլոգրամ էի։ Այստեղ՝ «Նապոլիում», ես 99 կգ եմ։ Բայց իմ իդեալական քաշը 102 կիլոգրամն է։ Առավոտյան երբեք չեմ ուտում, խիստ դիետա եմ պահում։ Անգլիայում իմ մասին սխալ ընկալում կար։ Նրանց համար ես ծույլ էի։

Ես երբեք չեմ պատասխանում հարձակումներին և քննադատություններին։ Ես եմ նա, ով անում է բոլոր գործերը, հետո գնում տուն երեխաների մոտ։ Իտալիայում իմ մասին մարդկանց կարծիքը փոխվել է։ Ես համարվում եմ աշխատասեր մարդ»,- ասել է Լուկակուն Corriere dello Sport-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։