Պեպ Գվարդիոլան` «Նոթինգհեմ Ֆորեսթից» կրած պարտության մասին

Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Նոթինգհեմից» կրած պարտության մասին (0:1):

«Դժվար հանդիպում էր, մենք վերահսկում էինք խաղը: Բայց երկրորդ խաղակեսում մենք մեկ անգամ կորցրեցինք գնդակը, և Հադսոն-Օդոյին հիանալի օգտագործեց այդ հնարավորությունը։

Նրանց դեմ հանդես գալը հեշտ չէ: Դրա համար նրանք այնտեղ են, որտեղ գտնվում են»,- մեջբերում է Գվարդիոլային BBC-ն:

Այս պարտությունն այս մրցաշրջանում 15-րդն էր Գվարդիոլայի թիմի համար բոլոր մրցաշարերում: Սա նրա համար հակառեկորդ է ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում: