Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Մանչեսթեր Սիթին» կարող էր տեղափոխվել երրորդ տեղ, սակայն պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» 1:0 հաշվով:
Արդյունքում, տուրի արդյունքներով «Քաղաքայինները» կարող են դուրս մնալ Չեմպիոնների լիգայի լավագույն քառյակից։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է մայրցամաքի գլխավոր ակումբային մրցաշարում տեղի համար պայքարը։
«Մենք ունենք տասը խաղ որակավորում ապահովելու համար: Մենք պետք է հաղթենք հանդիպումներում՝ ուղեգիր ձեռք բերելու համար։ Մենք գիտեինք, որ այսօր դժվար է լինելու:
Պրեմիեր լիգան ամեն սեզոն ավելի ու ավելի լավն է դառնում։ Այժմ մեզ սպասվում է տասը եզրափակիչ, իսկ հաջորդ շաբաթվանից սկսված»,- ասել է Գվարդիոլան TNT Sports-ին տված հարցազրույցում։ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Բրայթոնին»։