«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչու են իր նախկին ֆուտբոլիստները հաջողության հասնում որպես մարզիչ։
«Որովհետև նրանք այնքան լավն են։ Ի վերջո նրանք հաջողակ են դառնում։ Ես շատ բարձր կարծիքի եմ նրանց աշխատանքի մասին։ Կարծում եմ, որ նրանց վարքագծի օրինակը բարելավման կիրք է, նոր գաղափարներ բերելու, սովորելու և պրակտիկայի ցանկություն։
Ես հասկանում եմ, որ նրանցից շատերը մարզում են ընդամենը մի քանի տարի, ինչպես Վինսան Կոմպանին և Խաբի Ալոնսոն։ Ես տեսնում եմ նրանց աշխատանքում շատ բան, ինչ պատկերացնում էի, երբ սկսեցի։
Ես շատ ուրախ եմ նրանց համար, քանի որ նրանցից շատերն իմ ընկերներն են։ Ես շատ ուրախ եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է։ Նրանք ինձ մեծ օգնություն են ցուցաբերել մեր համատեղ գործունեության ընթացքում՝ հանդես գալով ոչ միայն որպես մարզիչների օգնական, այլև ֆուտբոլիստների մարզիչներ։ Կոմպանին և Ալոնսոն ինձ շատ են օգնել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Նախկին պաշտպան Վենսան Կոմպանին Գվարդիոլայի գլխավորությամբ մարզվել է «Մանչեսթեր Սիթիում», իսկ այժմ գլխավորում է Մյունխենի «Բավարիան»։ Նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն աշխատել է Գվարդիոլայի հետ «Բավարիայում», իսկ ներկայումս մարզում է «Բայերը»։