«Միլանը» Սերժիո Կոնսեյսաոյին փոխարինող է գտել

Ամռանը «Միլանը» կարող է գլխավոր մարզչի հերթական փոփոխությունը կատարել։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ռոսոներիները դիտարկում են Մասիմիլիանո Ալեգրիին նշանակելու հնարավորությունը։ Ներկայումս 57-ամյա Ալեգրին ակումբային գրանցում չունի։

Մասիմիլիանոն արդեն մարզել է «Միլանը» 2010-ից 2014 թվականներին: «Ռոսոներիների» հետ այս մասնագետը 2011 թվականին նվաճել է չեմպիոնությունը և Իտալիայի Սուպերգավաթը։

«Միլանը» այժմ գլխավորում է Սերժիո Կոնսեյսաոն։ Նա թիմը գլխավորում է 2024 թվականի վերջից, և արդեն հասցրել է նվաճել Սուպերգավաթը։ Սակայն ռոսոներիները դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից։