Միկել Արտետա. «Սա այն է, ինչը գրավեց իմ ուշադրությունը»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի մարզավիճակը։

Այս շաբաթ իտալացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի ՊՍՎ-ի դեմ խաղում։

«Կալաֆիորին, անկասկած, կարողություն ունի հայտնվելու այնպիսի տարածքներում, որոնք շատ անսովոր են պաշտպանի համար։ Սա այն է, ինչը գրավեց իմ ուշադրությունը։ Նա շատ քաոսային է ու անկանխատեսելի, ուստի դժվար է նրա դեմ խաղալը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Արսենալն» այժմ պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր Լիգայի արտագնա հանդիպմանը։ Թիմերը կմրցեն կիրակի օրը՝ մարտի 9-ին։