Միքայել Լաուդրուպ․ «Ուշագրավ է, որ «Ռեալը» հաղթեց մի խաղում, որում նրա առաջատարներն աննկատ էին»

Միքայել Լաուդրուպը խոսել է «Ռեալի»՝ «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին.
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում արքայական ակումբը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»: 55-րդ րոպեին վճռորոշ գոլը խփեց կիսապաշտպան Բրահիմ Դիասը։

«Բրահիմը հիանալի խաղ ցուցադրեց, հատկապես հաշվի առնելով, որ նա խաղում էր կիսապաշտպանի դիրքում, որտեղ նա ստիպված էր անել շատ բաներ, որոնց սովոր չէր:

Նա հարձակվող է, բայց պետք է մեծ աշխատանք կատարեր պաշտպանական փուլում։ Նա նույնիսկ վերջնամասում մկանային ջղաձգություն ուներ, բայց խփեց հաղթական գոլը։ Դիասը իսկապես հիանալի խաղաց:

Ուշագրավ է, որ «Ռեալը» հաղթեց մի խաղում, որում նրա երկու ամենավտանգավոր խաղացողները՝ Վինիսիուսը և Մբապպեն, չէին խաղում իրենց լավագույն խաղը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լաուդրուպը Viaplay-ի եթերում: