«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Բայերի» դեմ խաղում խփած գոլը տոնելիս։
Հիշեցնենք, որ «Բավարիան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել էր «Բայերին»։
58-րդ րոպեին 38-ամյա դարպասապահին փոխարինեց 21-ամյա Յոնաս Ուրբիգը, ում համար այս հանդիպումը նրա նորամուտն էր մյունխենյան թիմի կազմում։
«Բավարիայի» ավագը գոլ տոնելիս վնասել է աջ ոտքի սրունքի մկանը։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում, Նոյերը բաց կթողնի առնվազն երեքից չորս խաղ, այդ թվում՝ մարտի 11-ին Լևերկուզենում կայանալիք պատասխան հանդիպումը։