Ժան Ֆիլիպ Մատետան գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն բանակցություններ է սկսել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Քրիսթալ Փելասի» հարձակվողին ձեռք բերելու համար:
Lոնդոնյան ակումբի համար Ֆուտբոլիստի ակումբի գինը 40 մլն ֆունտ է։
Այս մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին ակումբի կազմում 15 գոլ է խփել բոլոր մրցաշարերում, այդ թվում՝ 12-ը՝ Պրեմիեր լիգայում։ Նրա մարզավիճակը գրավել է մանկունիանցիների ուշադրությունը, որոնք փոխարինող են փնտրում Ռասմուս Հյոյլունդին:
Մատետայի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: