«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի 26-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են Լունինի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման՝ անառիկ պահելով դարպասը չորս անգամ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։