«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է 2025 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերը գնելու հնարավորությունը։ «Քաղաքայինները» ֆրանսիացու օգնությամբ նախատեսում են փոխարինել միանգամից երկու ֆուտբոլիստների՝ Իլկայ Գյունդողանին և Բերնարդո Սիլվային։

Ինչպես հայտնում է Football Transfers-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես կողմ է արտահայտվել Կամավինգային գնելուն։

Այս մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։