Լամին Յամալը դեմ է «Բարսելոնայի» աստղի վերադարձին

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է աստղային վինգեր Նեյմարի վերադարձով, ով ներկայումս հանդես է գալիս բրազիլական «Սանտոսում»։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնական ակումբի որոշ ֆուտբոլիստներ դեմ են արտահայտվել Նեյմարի հետ պայմանագիր կնքելուն։ Աստղային վինգեր Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը չեն ցանկանում բրազիլացուն տեսնել ակումբում։

Երկուսն էլ կարծում են, որ Նեյմարի տեղափոխությունը բացասաբար կանդրադառնա թիմում ներդաշնակության և թիմի արդյունքների վրա։ «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ կարծում են, որ Նեյմարը չի կարողանա տեղավորվել Ֆլիկի համակարգում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պայման է դրել Նեյմարի վերադարձի համար՝ կատալոնական ակումբը ցանկանում է, որ Նեյմարը մինչև ամառ նվազագույնը 15 գոլ խփի։ Սա կհաստատի, որ նա վնասվածքից հետո վերադառնում է լավագույն մարզավիճակ։