LA LIGA. «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը հետաձգվել է

Լա Լիգայի այս տուրի «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը, որը պետք է մեկնարկեր ժամը 00։00-ին հետաձգվել է։ Պատճառը կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի անդամ Մինյառո Գարսիայի անակնկալ մահն է՝ հյուրանոցում։

Առայժմ հայտնի չէ բժշկի մահվան պատճառը։ Նա 40 տարեկան էր, և ակումբին էր միացել 2017 թվականին։