Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Գերմանական գրանդը կարող է համաձայնվել վաճառել Կոմանին 35-45 մլն եվրոյով։ Նրա աշխատանքային պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։
Նա 2017 թվականի ամառվանից պաշտպանում է «Բավարիայի» գույները։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կոմանը մասնակցել է 22 հանդիպման, դառնալով՝ չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։