«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կարող է այս ամառ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ինչպես հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը, սաուդյան չորս ակումբներ թիրախում են Կոմանին։ Նրանք բոլորն էլ խաղում են բարձրագույն դիվիզիոնում՝ Պրոֆեսիոնալ լիգայում։ Ֆուտբոլիստը նույնպես նախընտրում է տարբերակներ Սաուդյան Արաբիայում։
Ընդ որում, պայմանագիրը ֆրանսիացուն կապում է մյունխենյան ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառ։ «Բավարիայի» ղեկավարությունը կարող է լրացուցիչ գումար վաստակել՝ վաճառելով ֆուտբոլիստին։
Գերմանական ակումբը ակնկալում է Կոմանի տրանսֆերի դիմաց ստանալ 30-ից 40 միլիոն եվրո։