«Յուվենտուսը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Ֆեյենորդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Գանցկոն կարիերան կշարունակի «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» համաձայնության է եկել հոլանդական թիմի հետ 27-ամյա պաշտպանի տրանսֆերի շուրջ 22 միլիոն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ Թուրինում սլովակացին տարեկան կվաստակի 2,5 մլն եվրո՝ չհաշված բոնուսային վճարումները։

Ընթացիկ մրցաշրջանում Գանցկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գանհատում է 35 մլն եվրո։