Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին ասյօր, մարտի 8-ին արտագնա հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու հետ, և հաղթեց 3-1 հաշվով։
Մեր թիմի կազմում գոլերով աչքի ընկան Խրոմիխը, Գարեգին Մաշումյանն ու Սանոսյանը։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում առաջին 5 տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 13 միավոր և գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Վերջին տուրում մեր ընտրանին մարտի 12-ին կմրցի Ղազախստանի հետ, որը երկրորդն է աղյուսակում։ Նվազագույն դեպքում ոչ-ոքի արդյունքը բավարար կլինի մեր ընտրանուն ԵՎՐՈ 2026-ում խաղալու համար։