Էդերսոնը այս ամառ կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը այս ամառ կարող է հեռանալ անգլիական թիմից։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինները» պատրաստ են վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ անգլիական գրանդը Էդերսոնի համար կպահանջի մոտ 30-35 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Էդերսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, բաց է թողել 43 գոլ և անառիկ է պահել դարպասը 7 անգամ։ Դարպասապահի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։