Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել Անգլիա

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինն առաջկիկա ամռանը կարող է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ Աղբյուրի ուկրաինացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են Լունինի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է ինը հանդիպման, որոնցից չորսում անառիկ է պահել սեփական դարպասը։

Նշենք, որ ուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ը Լունինի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։