Մոհամեդ Սալահը նոր ռեկորդ է սահմանել

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հերթական ռեկորդն է սահմանել։ Եգիպտոսցին երկու գոլ է խփել «Սաութհեմփթոնի» հետ կայացած խաղում (3:1)՝ իրացնելով երկու 11 մետրանոց:

«Լիվերպուլի» 32-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում այժմ ունի 44 գոլ և 17 արդյունավետ փոխանցում։ Ինչպես հայտնում է Squawka-ն, սա 38 տուրանոց ձևաչափով չեմպիոնական ռեկորդի կրկնությունն է, որը պատկանում էր ֆրանսիացի Թիերի Անրիին (2002/03) և նորվեգացի Էրլինգ Հոլանդին (2022/23)։

Սալահը կդառնա միակ ռեկորդակիրը, եթե Պրեմիեր Լիգայի մնացած 9 տուրերում գոնե ևս մեկ գոլ խփի: