Իսպանացի մասնագետ Չավի Էրնանդեսը առանց աշխատանքի է մնացել այն բանից հետո, երբ նախորդ մրցաշրջանի ավարտին լքեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, Չավիի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հավանականությունը գնալով ավելի հավանական է դառնում։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մտածում է Ռուբեն Ամորիմից բաժանվելու մասին, չնայած որ նա թիմը գլխավորեց միայն նոյեմբերին։ Նշվում է, որ Չավին դեմ չէր լինի աշխատանքի անցնել «Օլդ Թրաֆորդում», բայց մեկ պայմանով, որ կազմը վերակառուցվի։
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։