Ռուբեն Ամորիմ․ «Ես չեմ ունենա այն ժամանակը, ինչ ուներ Միկել Արտետան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է, որ ինքը չունի նույն ժամանակն ակումբում առկա խնդիրները լուծելու համար, ինչ Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան։

«Ես չեմ ունենա այն ժամանակը, ինչ ուներ Միկել Արտետան։ Ես զգում եմ, որ դա այլ ակումբ է այդ առումով։ Այն, թե ինչպես է Արտետան վերաբերվել ակումբի ներսում խնդիրներին ոգեշնչող է բոլորին։ Ես չեմ ունենա այն ժամանակը, որը նա ուներ», – Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մարտի 9-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։