Հայտնի են Մադրիդի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» այս պահին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները։

«Արքայական» ակումբում ամենաբարձր վարձատրվողը հարձակվող Կիլիան Մբապպեն է՝ տարեկան 33 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Score 90-ը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է պաշտպան Դավիդ Ալաբան՝ 23 միլիոն եվրո։ Երրորդ տեղը կիսում են հարձակվող Վինիսիուս Ժունիորը և կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ովքեր տարեկան վաստակում են 21-ական միլիոն եվրո։

Լավագույն հնգյակը եզրափակում է կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն՝ 17 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»։ Նախկինում ֆրանսիացին յոթ տարի հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում»։