Նեյմարի գործակալը ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է երկու ակումբների

Գործակալ Պինի Զահավին, ով ներկայացնում է «Սանտոսի» 33-ամյա հարձակվող Նեյմարի շահերը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային» և «Բավարիային»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ Նեյմարը ցանկանում է տեղափոխվել ակումբ, որն ունակ է հաղթել բոլոր մրցաշարերում։ Նրա պոտենցիալ թիմը պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա և օգնի նրան վերադառնալ իր նախկին մակարդակին։ Միաժամանակ, բրազիլացի հարձակվողը չի դիտարկում անգլիական Պրեմիեր Լիգա տեղափոխվելու տարբերակը։

Ընդգծվում է, որ Նեյմարն առաջնահերթություն է տալիս «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն ոչ կատալոնական ակումբը, ոչ էլ «Բավարիան» մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում 33-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։