Նեյմարը արձագանքել է Բրազիլիայի հավաքական վերադառնալուն

«Սանտոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքական վերադարձը մեկուկես տարի անց։

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է ազգային հավաքական Կոլումբիայի և Արգենտինայի դեմ խաղերին ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակներում:

«Ուրախ եմ վերադառնալու համար», – գրել է բրազիլացին սոցիալական ցանցերում:

Նեյմարը Բրազիլիայի հավաքականում վերջին անգամ խաղացել է 2023 թվականի հոկտեմբերի 18-ին: