Նոր Տոնի Կրոս․ «Լիվերպուլը» տրանսֆերային թիրախ ունի

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Շտուտգարտի» 23-ամյա կիսապաշտպան Անջելո Ստիլերով, ում համեմատում են Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի պայմանագրում առկա է 36 միլիոն եվրո ազատման կետ, որը կգործի 2026 թվականին։ Սակայն մերսիսայդցիները հաջորդ ամառ կարող են փորձել ձեռք բերել Ստիլերին, բայց ավելի մեծ գումարով։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։