Միկել Արտետան նշել է «Արսենալի» գլխավորությամբ 200 խաղում իր լավագույն պահը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է անգլիական ակումբի ղեկին անցկացրած 200 հանդիպումներում իր լավագույն պահը։

«Ամեն ինչ շատ արագ անցավ։ Կան շատ ուրիշներ, բայց մի գիշեր ավելի լավն էր, քան մյուսները, քանի որ մենք դա արեցինք։ Մենք նվաճեցինք գավաթ, իհարկե, Անգլիայի գավաթը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ 42-ամյա իսպանացին «Արսենալը» գլխավորել է 2019 թվականի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ «զինագործները» նվաճեցին Անգլիայի գավաթը և երկու սուպերգավաթը։