«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կարիերան շարունակելու 7 տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։

Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի չորս ակումբներ, իտալական Ա Սերիայի երեք թիմեր և պորտուգալական «Բենֆիկան», որի կազմում նա նախկինում հանդես է եկել։

Նշվում է, որ շվեդ պաշտպանին հետևում են «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Վեսթ Հեմը», «Էվերթոնը», «Վուլվերհեմփթոնը» և «Ֆուլհեմը»։

Այս մրցաշրջանում Լինդելոֆը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ։