«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվողի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան Իթան Ուիթլին երկարաձգել է պայմանագիրը մանկունիանցիների հետ։ Այս մասին հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։

Ուիլթիի նոր պայմանագիրը Անգլիայի բազմակի չեմպիոնների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Հարձակվողն այժմ վարձավճարով հանդես է գալիս 2-րդ լիգա Ուոլսալում:

Իսկ Ռուբեն Ամորիմի թիմը 27 տուրից հետո վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» հետ: