Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսը բողոքարկել է կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին համբուրելու գործով դատավճիռը։ Այս մասին հայտնում է EFE-ը։
Իսպանիայի դատախազությունը ավելի վաղ խնդրել էր վերանայել այս գործով պատիժը։
Փետրվարին Ռուբիալեսը տուգանվել է 10,8 հազար եվրոյով, թեպետ դատախազությունը պնդել է 2,5 տարվա ազատազրկման պատիժը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 20-ին Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Անգլիային և առաջին անգամ նվաճեց կանանց աշխարհի գավաթը։ Մրցանակաբաշխության ժամանակ Լուիս Ռուբիալեսը մեդալը հանձնել է Ջենիֆեր Հերմոսոյին և համբուրել նրա շուրթերը։ Դրանից հետո Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Ռուբիալեսին ժամանակավորապես հեռացրել է RFEF-ի նախագահի պաշտոնից։ Հերմոսոն բողոք է ներկայացրել դատախազություն, որն այնուհետև քրեական գործ է հարուցել։ Սեպտեմբերին Ռուբիալեսը հրաժարական տվեց Իսպանիայի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից։