«Լիվերպուլը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսին» առաջարկել 80 միլիոն եվրո 19-ամյա վինգեր Քենան Յիլդիզի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ը։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները թուրք ֆուտբոլիստին տեսնում են որպես 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահի փոխարինող, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նշվում է, որ թուրինյան ակումբը Յիլդիզի համար ցանկանում է ստանալ 100 մլն եվրո։
Այս մրցաշրջանում 19-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։