Կիլիան Մբապպե․ «Նրանց միայն PlayStation-ում կարելի էր տեսնել նույն թիմում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հիշել է ՊՍԺ-ում իր կարիերայի շրջանը, երբ իր թիմակցիներն էին էին Լիոնել Մեսսին և Նեյմարը։ Հիշեցնենք, որ երեք ֆուտբոլիստներից ֆրանսիացին վերջինը լքեց ֆրանսիական ակումբը։

«Մենք համախմբել ենք հիանալի ֆուտբոլիստների։ Նրանց միայն PlayStation-ում կարելի էր տեսնել նույն թիմում»,- ասել է նա Canal Plus-ի Clique ծրագրին տված հարցազրույցում։

Հարձակվողը նաև ավելացրել է, որ չնայած փարիզեցիների՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակների բացակայությանը, նրանց համագործակցությունը արգենտինացու և բրազիլացու հետ նպաստել է երեխաների շրջանում ֆուտբոլի մասսայականացմանը։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։