«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Ադեյեմիի համար պայքարին։ «Կարմիր սատանաները» գերմանացու համար պետք է մրցեն «Բավարիայի», ՊՍԺ-ի և «Չելսիի» հետ։
Transfermarkt պորտալը Կարիմ Ադեյեմիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ՝ «իշամեղուների» կազմում անցկացնելով 23 հանդիպում։