«Ինտերը» Հաքան Չալհանօղլուին փոխարինող է գտել

«Ինտերը» դիտարկում է «Լիվերպուլի» 24-ամյա կիսապաշտպան Կուրտիս Ջոնսին՝ որպես 31-ամյա կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի հնարավոր փոխարինողի, եթե նա որոշի հեռանալ իտալական ակումբից հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է InterLive-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտը Ջոնսին չի տեսնում հիմնական կազմի ֆուտբոլիստ, ինչը կարող է անգլիացի ֆուտբոլիստին դրդել հեռանալ թիմից։

Այս մրցաշրջանում Ջոնսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։