«Լիվերպուլի» կիսապաշտպան Կերտիս Ջոնսը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա։ Այս մասին հայտնում է Interlive-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ներաձուրիների ղեկավարությունը ֆուտբոլիստին դիտարկում է որպես 31-ամյա թուրք Հաքան Չալհանօղլուին փոխարինող, եթե նա հաջորդ ամառ հեռանա թիմից։
Այս մրցաշրջանում Կուրտիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։