Ավելի արագ քան սպասվում էր․ Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մարկ-Անդրե տեր Շտեգենը

Հայտնի է դարձել, թե երբ խաղադաշտ կվերադառնա «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։

Հիշեցնենք, որ դարպասապահը լուրջ վնասվածք էր ստացել մրցաշրջանի հենց սկզբում։ Նրա վերջին ելույթը եղել է 2024 թվականի սեպտեմբերի 22-ին։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 32-ամյա Տեր Շտեգենը կարող է պատրաստ լինել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչին, եթե «Բարսելոնան» կարողանա հասնել այնտեղ։

Նշենք, որ գերմանացին արդեն մի քանի շաբաթ է, ինչ մարզվում է խաղադաշտում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը նախատեսված են ապրիլի 8-9-ը։ Մարտի 11-ին «Բարսելոնան» կանցկացնի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Բենֆիկայի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնացիների արտագնա հաղթանակով՝ 1։0 հաշվով։