«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպանից

«Բարսելոնան» այս ամառ կարող է քննարկել թիմի կիսապաշտպան Գավիի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։

Ըստ El Nacional-ի, «Բարսելոնան» կուսումնասիրի Գավիին վաճառելու տարբերակները, եթե նրա համար առաջարկեն ավելի քան 80 միլիոն եվրո։ Միաժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, ակումբն ամենևին էլ չի ցանկանում բաժանվել աստղային 20-ամյա կիսապաշտպանից։

Գավին այս մրցաշրջանում մասնակցել է Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի 24 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։