«Բարսելոնան» որոշում է կայացրել Վոյցեխ Շչեսնիի վերաբերյալ

Հայտնի են «Բարսելոնայի» ծրագրերը թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի վերաբերյալ։

Լեհի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն մեծ է հավանականությունը, որ այն երկարաձգվի։

Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական գրանդը դարպասապահին կառաջարկի նոր աշխատանքային պայմանագիր՝ նախատեսված մինչև 2026 թվականի ամառ։

Վոյցեխ Շչեսնին «Բլաուգրանայում» հանդես է գալիս անցած տարվա հոկտեմբերից։ 34-ամյա ֆուտբոլիստը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 13 գոլ և 8 անգամ անառիկ պահելով դարպասը։