Լոնդոնի «Արսենալը» աշխատում է թիմի կազմը ուժեղացնելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, լոնդոնյան ակումբը ակտիվացրել է իր ջանքերը՝ եզրային հարձակվող Լերոյ Սանեին ձեռք բերելու համար։ Տրանսֆերը կարող է լինել անվճար, քանի որ 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ «Արսենալը» ստիպված կլինի դիմակայել մրցակցությանը, քանի որ մյուս ակումբները, այդ թվում՝ «Նյուքասլը», նույնպես ցանկանում են Սանեին տեսնել իրենց շարքերում։
Հիշեցնենք, որ 2016-ից 2020 թվականներին Լերոյ Սանեն արդեն հանդես է եկել Անգլիայում՝ «Մանչեսթեր Սիթիում»։ Պրեմիեր Լիգայում Սանեն անցկացրել է 90 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։