Չավի Էրնանդեսը կարող է գլխավորել մանչեսթերյան ակումբը

Չավի էրնանդեսն առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ անցած մրցաշրջանի ավարտին լքեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, Չավիի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հավանականությունը գնալով մեծանում է: Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մտածում է Ռուբեն Ամորիմից բաժանվելու մասին, չնայած որ նա թիմը գլխավորում է նոյեմբերից։

Նշվում է, որ Չավին դեմ չէր լինի աշխատանքի անցնել «Օլդ Թրաֆորդում», բայց պայմանով, որ կազմը վերակառուցվի:

«Մանչեսթեր Յունայթեդը» դժվար ժամանակներ է ապրում և ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության աղյուսակի միայն 14-րդ հորիզոնականը։