«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտությունը (0:3):
«Ժամանակ կպահանջվի այս խաղը հասկանալու համար: Բայց դա դեռ ավարտված չէ։ Ամենախենթ բաներն արդեն եղել են ֆուտբոլում, և մենք կպայքարենք, որ մեկ շաբաթից նման բան լինի։
Այսօր մեր դեմ շատ բան էր, բայց դա մեր մեղքն էր։ Մենք չէինք վերահսկում իրավիճակը և թույլ տվեցինք լուրջ սխալներ։ Սա, իհարկե, շատ նյարդայնացնում է ինձ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։