«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կիսվել է «Բենֆիկայի» դեմ խաղում կատալոնական ակումբի՝ տասը հոգով մնալու վերաբերյալ իր մեկնաբանությամբ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» արտագնա հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Կատալոնացիները 22-րդ րոպեից խաղում էին մեկ խաղացող պակաս ունենալով:
«Կարծում եմ, որ կարմիր քարտը լավ հնարավորություն էր ստուգելու մեր հասունությունն ու բնավորությունը: Բոլորը հասկանում էին, որ պետք է խաղադաշտում ցուցադրել մեր որակները։
Ինչ վերաբերում է իմ խաղին, ես գիտեի, որ խորը պաշտպանությունը ևս մեզ համար է»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։