Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում իր թիմի ջախջախիչ հաղթանակի մասին՝ 3։0 հաշվով։
«Սա ընդամենը առաջին հանդիպումն է: Այժմ մենք լիովին կենտրոնացած ենք պատասխան խաղի վրա։ Սա մրցաշրջանի ամենակարևոր խաղն էր մինչ այժմ, բայց հուսանք, որ առջևում դեռ ավելի կարևոր խաղեր կլինեն:
Մենք հանգստություն ենք պահպանում և ապացուցում ենք, որ միշտ պատրաստ ենք կարևոր հանդիպումներին։ Մենք շատ բաներ ճիշտ արեցինք, այլապես պարզապես չէինք կարող հաղթել այդքան ուժեղ թիմին»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Լևերկուզենում՝ մարտի 11-ին։