«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ինչպես հայտնում է GiveMeSport-ը, անգլիական ակումբը հետաքրքրված է շվեդով, ով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 39 խաղում դարձել է 37 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրի համաձայն՝ «Սպորտինգը» պատրաստ է բաց թողնել իր հարձակվողին ավելի քիչ գումարով, քան նշված է ֆուտբոլիստի պայմանագրում որպես գնման կետ՝ 100 միլիոն եվրո:
Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել Վիկտոր Գյոկերեսի ծառայություններով: 26-ամյա հարձակվողի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։