Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների անունները։

Նրանք են՝ Ռոդրիգոն (Ռեալ Մադրիդ), Հարի Քեյնը (Բավարիա), Մարտին Էդեգորը (Արսենալ) և Ալիսոնը (Լիվերպուլ):

Ռոդրիգոն գեղեցիկ հարվածով գրավել է «Ատլետիկոյի» դարպասը (2:1), Հարի Քեյնը երկու անգամ գրավել «Բայերի» դարպասը (3:0), իսկ Էդեգորը դուբլ է գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել ՊՍՎ-ի դեմ խաղում (7:1)։ Ալիսոնը ՊՍԺ-ի դեմ խաղում (1:0) անառիկ պահեց սեփական դարպասը (1:0)՝ կատարելով 9 սեյվ և հնարավորություն տալով մերսիսայդցիներին հաղթել այդ խաղում: